Հայաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կզարգանան երկու երկրների շահերը և ինքնիշխանությունը հարգելով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։
Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած ՀՀ վարչապետը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կմասնակցի Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը:
Հայաստանը ողջունում է Սինգապուրում ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հունիսի 12-ի պատմական հանդիպումը, Ֆեյսբուքում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է տվել: «Ֆեյսբուքի» իր էջում նա գրել է. «Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովին, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալներ Վիկտոր Քոչարյանին ու Ռոբերտ Շաֆերյանին իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...